կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պետական-հասարակական անդաստանը ցնցումներից հեռու պահելը՝ կարևորագույն գրավական. Իշխանյան

Պետական-հասարակական անդաստանը ցնցումներից հեռու պահելը՝ կարևորագույն գրավական. Իշխանյան

Սիրելի հայրենակիցներ, Ճանապարհում ենք անցնող տարին եւ արցախցու հյուրընկալությամբ ու լավատեսությամբ բացում մեր դռները՝ դիմավորելու 2020 թվականը: Ահա նորից ինքներս մեր առաջ հաշվետու լինելու, արածն ու չարածը ի մի բերելու պահ է, որովհետեւ այն, ինչ չես հասցրել անել, ավելի պարտավորեցնող է, քան արվածը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկանծու, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Գալիք տարին պետք է լինի գործելու, կառուցելու, ստեղծելու տարի: Արված գործերը հիմնաքար են կայուն շինարարության: Մեծ երազանքներ իրականությւոն դարձնելու համար լավ «շինարարներ» են պահանջվում. մեկ հոգով չես կառուցի: Համակարգված ու թիմային աշխատանք է հարկավոր, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է գործի արհեստավարժ:

ՀՅ Դաշնակցությունն իր անցած դարավոր ճանապարհով հասցրել է ապացուցել, որ առավելագույնս հասկանում է գրչի, բահի, զենքի կարևորությունը՝ երկիրը Երկիր դարձնելու գործում: Անցնող տարում, ինչպես եւ նախորդ տարիներին, Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների գործունեության հիմնական առանցքը եղել ու մնում է Արցախը՝ իր խնդիրներով ու միջազգային ճանաչման հեռանկարով: Այս առումով զգալի է արվածը, ձեռքբերումները՝ ակնհայտ, բայց անելիքները շատ են ու պահանջում են անդուլ աշխատանք:

Դաշնակցությունը երբեք չի շեղվելու իր գործունեության ուղեծրից ու գործը միշտ գերադասելու է շռայլ խոսքերից: Անկայուն խաղաղության եւ մարտահրավերների այս ժամանակներում Հայրենիքի սահմանների անվտանգության ապահովումը, պետական-հասարակական անդաստանը ցնցումներից հեռու պահելը կարևորագույն գրավական է, որը պետք է գիտակցենք բոլորս: Նոր տարվա շեմին ուզում եմ չմոռանանք, որ ամեն նոր տարի նորի սկիզբ է, եւ ամեն մի սկիզբ պետք է սկսել պատասխանատվության զգացումով: Ամեն մի հաջող սկիզբ գալիք հաղթանակների հիմնաքար է: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Թող 2020 թվականը սեր ու ջերմություն բերի մեր ընտանիքներին եւ առաջընթաց՝ մեր հայրենիքի պետական, քաղաքական, հոգեւոր, մշակութային կյանքում: Իրար նեցուկ լինենք, անշահախնդիր ու վճռական՝ հայրենիքի բարօրության ու շենացման գործում: Ավանդույթի համաձայն՝ Ամանորի շնորհավորանքները սկսել ենք սահմանից, մաղթելով մեր զինվորներին ամուր կամք, անփորձանք եւ խաղաղ ծառայություն...»:

  • Կիսվել: