Պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարարը վստահեցրեց՝ առանց կեցավայրի չեն մնա
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ևս Ճամբարակում է։ Լրագրողների հետ զրույցում նախարարը վերահաստատեց, որ այս պահին պայթյունի հետևաքնով 4 զոհ կա, ևս մեկը որոնվում է։ 12 վիրավորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Նախարարը նշեց, որ նյութական վնասն առաջիկայում կգնահատվի։
«Հիմա Գեղարքունքիի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,-ասաց նա։
Խուդաթյանի խոսքով՝ տարհանված բնակիչները դրսում չեն մնա, կապահովվեն անհարժետ կացարաններով և պայմաններով։
«Գույքագրվել են տարածքում առկա հյուրանոցներն ու հյուրատները, բնակիչները, որոնք կարիք կունենան կեցավայրի՝ անպայման կստանան կեցության համար անհարժետ բոլոր պայմաները։ Ուզում եմ վստահեցնել անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է՝ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան, հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին»,-ասաց նա։