ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի

Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի

Ըստ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 34 տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

  • Կիսվել: