կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Պայթյուն հրդեհի բռնկմամբ՝ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած

Պայթյուն հրդեհի բռնկմամբ՝ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

Թարմացում.

Պարզվել, որ հրդեհը բռնկվել է առաջին փողոցի տներից մեկի հյուրասենյակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Գ․ Մ․-ն (ծնված 1952 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է  Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցի կահույքը և կենցաղային իրեր։

  • Կիսվել: