կիրակի, հոկտեմբեր 4
4 / 10 / 2026
Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջանցու կրшկոցից տուժած կնոջ առողջական վիճակից

Պայքшրում են, որ ոտքը փրկեն. մանրամասներ՝ ադրբեջանցու կրшկոցից տուժած կնոջ առողջական վիճակից

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։

«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Բժիշկն ասում է` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը փրկելու խնդիր կա»,–ասաց Արփի Ավանեսյանը։

Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել, որպեսզի Անիի ոտքերը հավասար լինեն։

  • Կիսվել: