Պատահական հանդիպում. Փաշինյանը շրջայցի ժամանակ հանդիպեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակցի
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին կայանալու է, և դա կառավարության որոշումն է:
Ոչ պաշտոնական կերպով կարելի է այսպես հասկանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումն այն պնդմանը, որն իր հետ պատահական հանդիպման ժամանակ արեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ վարչապետին ողջ իրավիճակը ճիշտ չի ներկայացվում:
Վարչապետն ասաց, որ միավորման որոշումն արդեն կայացված է, բայց իրենք կհանդիպեն, կլսեն նրանց մտահոգությունները:
Նշենք, որ կենտրոնի աշխատողն ու վարչապետը հանդիպեցին Փաշինյանի՝ Երևանի փողոցներում ու խանութներում ուղիղ եթերով շրջայց կատարելու ընթացքում: Վարչապետն այցելում էր խանութներ, դեղատներ՝ պարզելու, թե ինչ վիճակ է նպարեղենի, ալկոգելի, դիմակի ու բժշկական սպիրտի առկայության կամ բացակայության առումով:


