հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Այն հատվածներում, որտեղ մոլորված են եղել, կապ գոյություն չունի. Սյունիքի մարզպետը՝ անչափահասների մոլորվելու դեպքի մասին

Այն հատվածներում, որտեղ մոլորված են եղել, կապ գոյություն չունի. Սյունիքի մարզպետը՝ անչափահասների մոլորվելու դեպքի մասին

Սյունիքի մարզում մոլորված երկու երեխաները չէին հատել սահմանը: Կարծում եմ՝ ավելի շատ սպասել են, որ մութն ընկնի, նոր վերադառնան: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Տեղ համայնքի երկու անչափահասների մոլորվելու դեպքին:

«Այն հատվածներում, որտեղ իրենք մոլորված են եղել, այդտեղ կապ, որևէ բան գոյություն չունեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայտնաբերվելուց հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում, և որ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

  • Կիսվել: