շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է. Մակունց

Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է. Մակունց

Սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գևորգ Կուտոյանի մահվանը։ :

«Ինչ վերաբերում է վարչապետի մասնակցությանը, նա ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ներկա գտնվել են Կուտոյանի հրաժեշտի արարողությանը: Այն անձինք, այդ թվում վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ դա տեղին է, որ շահարկման առարկա դառնա»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը՝ վարչապետը ցավակցել է այն ժամանակ, երբ կայքերից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ և հետաքրքրվել, թե ինչու վարչապետը չի ցավակցել, Լիլիթ Մակունցը նշեց, որ խրոնոլոգիային չի հետև և չի կարծում, որ դա էական է. «Փաստն այն է, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է»:

Անդրադառնալով Գևորգ Կուտոյանի մահվանից հետո ֆեյսբուքյան գրառումներին, այդ թվում այն գրառմանը, որում նշում եմ, որ հաջորդը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, պատգամավորն ասաց, որ իր համար էլ ավելի զարմանալի էր, թե ովքեր են նշում՝ հաջորդը ով է, մասնավորապես, այն անձինք, որոնք շատ մտերիմ աշխատել են:

«Ինձ համար ցանկացած նման ձևակերպումներ, մեկնաբանություններ ընդունելի լինել չեն կարող: Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն առհասարակ։  Յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարևոր լինի աշխատանքային բովանդակությունը, ոչ թե վիրավորանքները և ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Twitter-ում արած գրառմանը, թե սթափվել ու կանգ առնել է պետք, ատելությունն ու ներքին թշնամանքը վտանգ են ցանկացած երկրի համար, Լիլիթ Մակունցն ասաց. «Արթուր Վանեցյանը ԱԱԾ նախկին պետ է, ես նրա հայտարարությունները չեմ համարում քաղաքական հայտարարություն և հետևաբար չեմ անդրադառնում դրանց»:

 

  • Կիսվել: