հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Փաշինյանը վարկեր ունի. ինչ է հայտարարագրել վարչապետը

Փաշինյանը վարկեր ունի. ինչ է հայտարարագրել վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը: Այս մասին գրում է armtimes.am-ը:

Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է այլ անձի պատկանող բնակելի տուն, որը գտնվում է Երևանում. վերջինս 90 օրից ավելի փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում այն։

Վարչապետը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նա 49 միլիոն 350 հազար դրամի չափով հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Իջևանատուն» ՓԲԸ-ից, ինչպես նաև 3 միլիոն 426 հազար դրամի չափով բանկային ավանդ, որը տարեվերջին դարձել է 726 հազար 900 դրամ։

Որպես կանխիկ դրամ վարչապետը հայտարարագրել է 800 դոլար, 950 հազար դրամ, որոնք տարեվերջին դարձել են 500 դոլար, 700 հազար դրամ։

Նրա դրամական միջոցները կազմել են 228.4 դրամ, 803 հազար 396.3 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 5 հազար 383.7 դրամ, 444 հազար 009.9 դրամ, ինչպես նաև 27 հազար 701.8 դրամ, 1.27 դոլար, որոնք տարեվերջին պահպանվել են։

Վարչապետի տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար 230.03 դրամ, որից 730 հազարը ստացված փոխառություններ (վարկեր) են «Ակբա բանկ» ԲԲԸ-ից, 44 միլիոն 415 հազար դրամ ստացված փոխառություններ (վարկեր) են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, 11 միլիոն 667 հազար 043.03 դրամ ստացված փոխառություններ (վարկեր) են «Հայէկոնոմբանկ»-ից, 354 հազար 940 դրամ տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումներ «Հայէկոնոմբանկ»-ից։

17 միլիոն 68 հազար 247 դրամ էլ կազմել է ՀՀ վարչապետի տարեկան աշխատավարձը։

Նա 6 միլիոն դրամ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցներ (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած) ստացել է Աննա Հակոբյանից։

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է նաև ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, դրանց ընդհանուր արժեքը կազմել է 48 միլիոն 540 հազար 227.88 դրամ, որից 44 միլիոն 415 հազարը եղել է բնակարանի կառուցվող շենքում, վարկի մայր գումարի մնացորդի չափը։

  • Կիսվել: