հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը, իր որդուն զոհվածների հետ համեմատելով, ցանկանում է մեր որդիներին արժեզրկել. զոհվածի հայր

Փաշինյանը, իր որդուն զոհվածների հետ համեմատելով, ցանկանում է մեր որդիներին արժեզրկել. զոհվածի հայր

Նիկոլ Փաշինյանն իր որդուն համեմատում է զոհված տղաների հետ, ոչ թե որ իր որդուն բարձրացնի, այլ որ մեր որդիներին արժեզրկի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Հրաչյա Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը;

«Ուզում են մեր տղաներին նսեմացնել, բայց չեն կարող՝ քանի մենք կանք, մեր որդիներն ամենաբարձր դիրքերում են լինելու: Պատմությունը մեր որդիներին որպես հերոս է հիշելու, իսկ Աշոտիկին՝ հերոսածին մոր դեմ ցուցմունք տվողի: Աննա Հակոբյանն առանց զոհ ունենալու ասում է՝ ես էլ եմ որդեկորույս մայր: Ի՞նչ է նախանձում է մեզ:  Թող գոռա՝ զոհվածի մայր է, իր որդուն թող տա, մեր որդիներին մեզ տա: Եթե բոլոր երեխեքը քոնն են, ուրեմն՝ իրենց մայրերն էլ քույրերդ են, ու չպետք է հրաման տաք, որ իրենց քարշ տալով տանեն»,- ասաց նա:

Զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խոսքով՝ Աշոտ Փաշինյանն իրավունք չունի համեմատվելու զոհված տղաների հետ:

«Ասում է՝ Աշոտիկն էլ է գնացել կռիվ, բայց այնտեղ ցանկացած ԱԱԾ աշխատակից պատրաստ էր իր վրա վերցնել արկը, որ Աշոտիկի վրա չընկներ, որովհետեւ իրենց ընտանիքները պատանդ էին Փաշինյանի մոտ»,- նշեց նա:

  • Կիսվել: