Փաշինյանի ու տիկնոջ թեստի պատասխանը՝ բացասական. ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարում է իր և տիկնոջ անցած՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները:
Նշենք, որ թեստի պատասխանը բացասական է. նրանք վարակված չեն:
Հիշեցնենք, որ նախորդ օրը վարչապետը հայտնել էր, որ Աննա Հակոբյանը մարտի յոթին հանդիպել և ողջագուրվել է Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, իսկ նախագահի մոտ երկու օր առաջ կորոնավիրուս էր հաստատվել:
Փաշինյանը և Հակոբյանն նքնամեկուսացվել էին Սևանում և կորոնավիրուսի թեստ հանձնել:


