երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի աջակիցները յոթ հոգանոց ակցիա են կազմակերպել

Փաշինյանի աջակիցները յոթ հոգանոց ակցիա են կազմակերպել

Այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ փաշինյանի աջաիկցները բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցում էր յոթ հոգի: Մասնակիցները հավաքվել էին, որպեսզի այրեն ՛՛Իշխանափոխություն՛՛ ֆիլմի պաստառները։

՛՛Դուք պատկերացնո՞ւմ եք, հիմա Ալիևն ընդեղ նստած նայում ա, ոնց ա ոմն չկայացած մեկը, չկայացած ռեժիսոր, որը ֆինանսավորվում ա 30 տարի երկիրը թալանածների փողերով, նման ատելություն տարածում վարչապետի հասցեին՛՛,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Դիանա Մարտիրոսյանը:

Նա սկզբում պնդեց, թե իրենք դիտել են ամբողջ ֆիլմն ու համաձայն չեն դրանում արտահայտված մտքերին, ապա խոստովանեց, որ ընդամենը երկու րոպեանոց անոնսն են դիտել, սակայն դա էլ բավական էր, որ իրենք դեմ արտահայտվեն:

Լրագրողների դիտարկմանը, թե ակցիային ընդամենը յոթ հոգի է մասնակցում՝ մարտիրոսյանն ասաց, որ իրենց թիվն ավելի շատ է, մյուս մասնակիցներն այլ վայրերում են հավաքված և նույն թեմայով բողոքի ակցիա են անցկացնում, իսկ իրենք շուտով կգանն նրանց միանալուԼ

Սակայն թե որտեղ են մյուս մասնակիցները բողոքի ակցիա անում՝ Մարտիրոսյանն այդպես էլ չասաց: ՛՛Բայց ձե՞զ ինչ, խի՞ պիտի ասենք՛՛,-նշեցին ակցիայի մասնակիցները: 

Ի դեպ՝ նշենք, որ լրագրողներին տեսնելն էլ ի սկզբանե նրանց դուր չեկավ, քանի որ միանգամից հարցրին, թե ով է նրանց այդտեղ հրավիրել:

  • Կիսվել: