կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ավտովթարից մահացած վարորդի, 13-ամյա տղայի և վիրավորների ինքնությունը

Պարզվել է Դիլիջանի ոլորաններում ավտովթարից մահացած վարորդի, 13-ամյա տղայի և վիրավորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է փետրվարի 12-ին Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած ոբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի, մահացած ուղևորի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Գագիկ Սարգսյանը, նա տեղում մահացել է։ Տեղում մահացել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 13-ամյա Արա Ռևազյանը։

Հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 35-ամյա Սյուզաննա Ռևազյանն ու 15-ամյա Մալենա Ռևազյանը։ 

 

լույս

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում ԱԻՆ ՓԾ 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։ 

Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս էին բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։   

Պարզվել էր՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։ Մահացածների դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս։  

  • Կիսվել: