«Պարկովշչիկներ» փող են «աշխատում», ոստիկանները կանգնած ծխում են, այդպե՞ս պիտի լինի. պատգամավոր
Քաղաքում այսօր տեղի է ունենում ապօրինի դրամահավաք, վայրեր կան, որտեղ փաստացի գործում են ապօրինի «պարկովշչիկներ», որոնք ապօրինի կատարում են այդ դրամահավաքը։ Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։
Ըստ նրա՝ սա խոսում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վատ աշխատանքի մասին: Նա նշեց. «Ինչպե՞ս հասկանանք, Հյուսիսային պողոտայում ճանապարհային ոստիկանության մեքենայից ընդամենը 20–30 մետր հեռավորության վրա ապօրինի «պարկովշչիկներ» են փող «աշխատում» եւ մարդկանցից գումար գանձում, եւ ոստիկանները կանգնած ծխում են, այդպես պետք է լինի, հա՞»։
Անդրադառնալով բալային համակարգին և դիմելով ճանապարհային ոստիկանությանն ու կառավարությանը՝ նա ասաց. Իսկ ի՞նչ եք արել դուք, որ մեր ժողովրդից պահանջում եք, որ 9 բալը լինելու է մաքսիմում սանդղակը, դրանից հետո զրկելու ենք»:


