չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պարեկները «Տոյոտայում» կաթուցիչներ ու թմրանյութ են հայտնաբերել

Պարեկները «Տոյոտայում» կաթուցիչներ ու թմրանյութ են հայտնաբերել

Հուլիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4.40-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Իսահակյան փողոցում հայտնաբերեցին ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 25 ու 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել էին «Տոյոտան» և սրահում նկատել կաթուցիչներ ու կասկածելի փաթեթ, որի մեջ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել է փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: