երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փարաքար և Մերձավան համայնքների սահմանային հատվածի բլուրը՝ հերոսների հիշատակի պուրակ

Փարաքար և Մերձավան համայնքների սահմանային հատվածի բլուրը՝ հերոսների հիշատակի պուրակ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Փարաքար և Մերձավան համայնքների սահմանային հատվածի բլուրը, որտեղ ավելի վաղ կանաչապատման ծրագիր էին իրականացրել, նախաձեռնել են վերածել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի պուրակի։

«Թե ինչպիսի տեսք է ունենալու «Հերոսների բարձունքը»՝ առաջիկայում հավելյալ կներկայացնեմ։ Ուրախ կլինեմ գաղափարը և նախագծի մանրամասները քննարկել Փարաքար և Մերձավան համայնքների բնակիչների հետ, որոնք կցանկանան մասնակից դառնալ այս ծրագրի իրականացմանը»,- տեղեկացրել է պատգամավորը։

  • Կիսվել: