Պապիկյանը հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին (տեսանյութեր)
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի փողոցներում դիմակ է բաժանել քաղաքացիներին:
Այդ ընթացքում նախարարը մոտեցավ ոստիկանին եւ հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին։ Նա նշեց. «Այս ուղղությամբ բազմաթիվ քաղաքացիներ դիմակ չեն կրում։ Շարժվեք ու բոլորն արձանագրեք»։
Նշենք, որ փողոցում կային քաղաքացիներ, որոնք իրենց մոտ ունեին դիմակ, սակայն չէին կրում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում դիմակ են բաժանում:


