երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ 22:18-ի դրությամբ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ 22:18-ի դրությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 22:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: