չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ովքեր կարող են լինել Եռաբլուրում՝ ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին մոմավառության կազմակերպիչները

Ովքեր կարող են լինել Եռաբլուրում՝ ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին մոմավառության կազմակերպիչները

Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։

Նշենք, որ հավանական է՝ հերոսների շիրիմների վրա հետքեր են առաջացել Արցախի անկախության 29 -ամյակի առիթով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի նախաձեռնությամբ և բազմաթիվ դաշնակցականների ու համակիրների մասնակցությամբ Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած մոմավառությունից հետո։

Դաշնակցականները միջոցառումը կազմակերպել էին ի հիշատակ Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու ազատագրման համար զոհված քաջորդիների։

Հիշեցնենք, որ ոստիկանությունում հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

 

 

 

 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: