երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ովքեր են հաղթել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթում

Ովքեր են հաղթել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթում

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցույթի հաղթողների անունները հայտնի են։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արամ Սուքիասյանը հայտնհեց, որ մրցույթում հաղթել են Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը։ Թևոսյանը ստացել է 4, իսկ Մարտիրոսանը 5 ձայն։

Նշենք, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 թափուր տեղի համալրման մրցույթի համար հայտ էին ներկայացրել Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Հանձնաժողովի նիստը կայացել էր փետրվարի 18-ին, իսկ այսօր ամփոփվել են մրցույթի արդյունքները։

  • Կիսվել: