կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոստիկանությունը ներկայացրել է Շենգավիթում կատարված սպանության բացահայտման մանրամասները

Ոստիկանությունը ներկայացրել է Շենգավիթում կատարված սպանության բացահայտման մանրամասները

Օգոստոսի 24-ին` ժամը 1.20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Պարզվել է, որ զբոսայգում վիճաբանություն է առաջացել Նարեկ Գուրյանի և 2006 թ. ծնված մի պատանու միջև, որի ընթացքում էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով պատանին հարվածել է:

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

  • Կիսվել: