Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն ապրիլի 27-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ժամը 2.30-ի սահմաններում քրեական հետախույզները Վայք քաղաքի Ջերմուկի խճուղուց, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23-ամյա մի բնակչի՝ Չարենցավանում բնակվող 18-ամյա ուղևորի հետ:
23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված և գորշ գույնի զանգվածով կաթուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են թղթե փաթեթներով կանեփանման բուսական զանգված և փայլաթիթեղյա փաթեթներով՝ շագանակագույն, շոկոլադի սուր հոտով զանգված, որոնք պատկանել են 18-ամյա ուղևորինն էր:
Պարզվել է նաև, որ շագանակագույն զանգվածը նա ձեռք էր բերել բջջային հեռախոսի «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և
նշանակվել փորձաքննություններ: