երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Nissan Teana, Toyota Camry ու Mercedes-ը. կա վիրավոր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Nissan Teana, Toyota Camry ու Mercedes-ը. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են «Toyota Camry», «Nissan Teana» և «Mercedes C250» մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինը օգության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:

 Վթարի փաստով քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: