ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Բուլղարիան պատրաստ է 2026-ի հունվարի 1-ից անցնել եվրոյի. Եվրահանձնաժողով

Բուլղարիան պատրաստ է 2026-ի հունվարի 1-ից անցնել եվրոյի. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Բուլղարիան պատրաստ է 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի:

«Եվրոյի շնորհիվ Բուլղարիայի տնտեսությունը կուժեղանա, կավելանան եվրագոտու գործընկերների հետ առևտրի ծավալը, օտարերկրյա ուղղակի ներդրումները, ֆինանսների հասանելիությունը, որակյալ աշխատատեղերը և իրական եկամուտները: Բուլղարիան իր օրինական տեղը կզբաղեցնի եվրոգոտու կազմում որոշումների կայացման գործում»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ակնկալվում է, որ շուտով Բուլղարիայում եվրոյի ներդրման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Եվրախորհրդարանի ու Եվրոպական կենտրոնական բանկի եզրակացություններից հետո:

Բուլղարիան կդառնա 21-րդ պետությունը, որը եվրոն որպես ազգային արժույթ կօգտագործի։ Ավելի վաղ եվրոգոտուն Բուլղարիայի անդամակցության խոչընդոտներից մեկը եղել են սպառողական գների աճի զգալի տեմպերը։

  • Կիսվել: