Որոշ մարդիկ ուզում են սպшնnւթյուններ տեղի ունենա, զրահապատել եմ տալու մեքենաս. Ալեն Սիմոնյան
Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա, և ես մտածում եմ, որ պետք է, այնուամենայնիվ, իմ մեքենան փոխեմ և զրահապատել տամ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Օրինակ վերջերս մի հատ դաշնակցական սրիկա, սրիկա ոչնչություն, որը որ իրեն իրավունք է վերապահել հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր և դրանից հետո ընդվզում էր, պոռթկում էր, ասում է, որ նման բան է տեղի ունենալու և դա ուրախություն է առաջացնելու։
Ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր որ խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական սպանությունների էջը 2018 թվականից այս կողմ փակած է, իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու, թող ինքը իմանա», -ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են և մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել և արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմիրճյանի, Բախշյանի և մնացածի սպանությունները, իրենք սրիկա են և իրենցից պետք է զգույշ մնալ: