երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը. Գեղամ Մանուկյան

Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը. Գեղամ Մանուկյան

Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր Դատախազության շենքի մոտ բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, ակցիայի մասնակիցներից 14 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն: Բախման ժամանակ վատացավ ոստիկաններից մեկ ինքնազգացողությունը, որից հետո ակցիան դադարեցվեց:

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների՝ պնդելով, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

Հիշեցնենք նաեւ, որ երեկվարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիքի մարզ, որի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են հեռանալ մարզից։

 

 

  • Կիսվել: