շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանները  մոտ 1.5 ժամ բանակցում են նռնակով զինված տղամարդու հետ՝ փորձելով վնասազերծել նրան

Ոստիկանները մոտ 1.5 ժամ բանակցում են նռնակով զինված տղամարդու հետ՝ փորձելով վնասազերծել նրան

Արդեն մոտ 2 ժամ ոստիկանները բանակցում են եւ փորձում վնասազերծել նռնակով զինված տղամարդուն, որը ոստիկանության Նորք Նորքի բաժնում մուտքի մոտ կանգնած է նռնակը ձեռքին եւ սպառնում է պայթեցնել այն: Ինչ  է պահանջում տղամարդը, այս պահին հայտնի չէ:

Ոստիկանները քիչ առաջ շենքի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին եւ օպերատորների եւ տեղափոխել  նրանց շենքի կողային հատված, որտեղից շենքի մուտքն այլեւս տեսանելի չէ:

Նռնակով զինված տղամարդու հետ բանակցություններ են վարում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:

Նշենք, որ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքից այսօր նռնակի գործադրումից տուժած և բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել   էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:

Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

  • Կիսվել: