հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանները բացահայտել են Կարմիր Բլուրում կատարված դանակահարության դեպքը. դանակահարողը ձերբակալվել է

Ոստիկանները բացահայտել են Կարմիր Բլուրում կատարված դանակահարության դեպքը. դանակահարողը ձերբակալվել է

Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ոստիկանության հաղորդմամբ, կրիմինալ դեպքերի մատյանում նշված է եղել, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Բժշկի հետ զրուցելուց եւ անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները մեկնել են նշված փողոց, ճշտել՝ դեպքը որտեղ եւ ինչ հանգամանքներում է եղել:

Պարզվել է, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ: Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել էր փախուստի։

Հաղարդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

31-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին եւ ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: