երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ոստիկանական զորքերն անհիմն կերպով բերման են ենթարկել դաշնակցական երիտասարդներին․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն (տեսանյութ)

Ոստիկանական զորքերն անհիմն կերպով բերման են ենթարկել դաշնակցական երիտասարդներին․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն (տեսանյութ)

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել․ «Ոստիկանները առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

Այսօր առավոտյան  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։

ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ քայլելու Երևանի փողոցներում»։

 

  • Կիսվել: