երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Opel Astra G»ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել տներից մեկի պարսպին և շրջվել. տուժածներ չկան

«Opel Astra G»ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել տներից մեկի պարսպին և շրջվել. տուժածներ չկան

Հունվարի 8-ին՝ ժամը 06:00-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել 12-րդ փողոցի տներից մեկի պարսպին և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն: 

  • Կիսվել: