երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Օգոստոսի 8-ին Հայաստանն առաջին թռիչքով Բեյրութ կուղարկի 12 տոննա հումանիտար աջակցություն․ Փաշինյան

Օգոստոսի 8-ին Հայաստանն առաջին թռիչքով Բեյրութ կուղարկի 12 տոննա հումանիտար աջակցություն․ Փաշինյան

Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ևս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

  • Կիսվել: