երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ԶԻԼ-130-ը բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշների

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ԶԻԼ-130-ը բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշների

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր և վարորդական իրավունքի վկայական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։

  • Կիսվել: