շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջերմաստիճանը հունիսի 6-7-ը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը հունիսի 6-7-ը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով

Հունիսի 8-9-ին առանձին շրջաններում, 6-7-ն, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-ին, 6-ին, 9-10-ը տեղումները կլինեն կեսօրից հետո, իսկ 7-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո։
 
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
 
Հունիսի 8-ին, 9-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, իսկ 6-7-ին, 10-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: