կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների դիակներն առաքվում են Նախիջևան (տեսանյութ)

Ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների դիակներն առաքվում են Նախիջևան (տեսանյութ)

Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։ Այս մասին գրել է իրանագետ ՎԱրդան Ոսկանյանը։
 
Մասնավորապես, միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի (էքսկլավի) մարդուժը (ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայիններին) տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանք ոչնչացվել են մեր փառապանծ բանակի կողմից։
 
Կից տեսանյութում՝ ոչնչացված բաշիբոզուկների դիակների առաքումն է Նախիջևան։

  • Կիսվել: