երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ոչ ոք չի կարող պնդել, թե երեկվա հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

Ոչ ոք չի կարող պնդել, թե երեկվա հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով նախօրեին Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցած հրավառությունից հետո Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում բռնկված հրդեհին։

«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին, էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»,- գրել է Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

  • Կիսվել: