Ո՞րն է եղել ձեր բակի ստախոսին իդենտիֆիկացնող բառը. Միքայել Մինասյանի գրառումը (լուսանկար)
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել սոցկայքի իր էջում, որում, մասնավորապես, նշել է․
«ՀԱՐՑՈՒՄ. Հայկական ամեն բակ ու համայնք մեկ շատ կոնկրետ բառով է իդենտիֆիկացնում անպատասխանատու ստախոսին։ Մեր բակում էլ կար նման բառ։ Ո՞րն է եղել ձեր բակում այդ բառը»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձանգանքել էր Ucom-ի սեփականատեր Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանն առ այն, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը:
Արձագանքելով այս հայտարարությանը` Գևորգյանը մեջբերել էր վարչապետի խոսքերը առ այն, որ Հայաստանում ապօրինի ձեռք բերած հարստությունը պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվի պետությանը և «Խաչատրյանների մաֆիոզ կլանի ունեցվածքը, այդ թվում Ucom-ը, որտեղ փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, բացառություն լինել չի կարող»։


