ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է հակատանկային արկ

Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է հակատանկային արկ

Հունիսի 12-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։

  • Կիսվել: