կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 26-ին, ժամը 17։59-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։
 
Դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
 
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։
 

  • Կիսվել: