չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ «ռուսական օրենքի»

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ «ռուսական օրենքի»

Վրաստանում վերսկսվել են բողոքի ակցիաները: Այսպես՝ Թբիլիսիի կենտրոնական հատվածում մի քանի երթ է տեղի ունենում։ Ակցիաները նվիրված են Եվրոպայի օրվան. մասնակիցները բողոքում են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ:

Տարբեր ՀԿ-ներ ծրագրել են լայնածավալ բողոքի ակցիա՝ պահանջելով հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն անվանվում է նաև ՛՛ռուսական օրենք՛՛:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիճահարույց նախագիծը, իսկ այժմ սպասվում է երրորդ ընթերցում։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, մինչդեռ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո կիրառել դրա նկատմամբ։

 

  • Կիսվել: