ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարել

Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարել

Երեւանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում երեկ՝ մայիսի 18-ին, բռնկված հրդեհը դեռ չի մարել։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

«Հրդեհի տարածքը տեղայնացվել է, այժմ այնտեղ աշխատանքները շարունակվում են, սակայն, թե երբ կմարի հրդեհը՝ հնարավոր չէ ասել։ Հավանաբար, պատճառը տարիների ընթացքում կուտակված գազեր են, սակայն այս պահին վերջնական գնահատական տալ հնարավոր չէ»,- ասացին վարչությունից։

 

  • Կիսվել: