ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Նպատակ է դրվել ՀՀ-ում ապահովել շտապ օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպում

Նպատակ է դրվել ՀՀ-ում ապահովել շտապ օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպում

Հանրապետությունում կիրականացվի շտապ օգնության ծառայությունների առկա վիճակի վերլուծություն, մարդկային և նյութական ռեսուրսների գնահատում: Նպատակը մեկն է` երկրում ապահովել կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպում:

Նախաձեռնության իրագործման նպատակով տեղի է ունեցել Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` թիմի ղեկավար, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները: Միջազգային փորձի, ինչպես նաև գործող մոդելների և գործելակարգերի ուսումնասիրության նպատակով թիմի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ:

Մարզերում ևս նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ:

 

 

  • Կիսվել: