երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Առաջին անգամ Արցախի դպրոցներում չհնչեց դպրոցական վերջին զանգը

Առաջին անգամ Արցախի դպրոցներում չհնչեց դպրոցական վերջին զանգը

Առաջին անգամ Արցախի Հանրապետության դպրոցներում չի հնչի դպրոցական վերջին զանգը։ Դպրոցների դռները փակ են, հազարամյա Արցախը՝ բռնազավթված։

«Արցախի շրջանավարտները տեղահանումից հետո սփռված են Հայաստանի ու տարբեր երկրների դպրոցներում։ Նրանց համար այսօր կհնչի դպրոցական  վերջին զանգն ու կազդարարվի նոր կյանքի սկիզբը։

Բարի երթ, սիրելի շրջանավարտներ, թո՛ղ ձեր ուղին խաղաղ ու պայծառ լինի, թո՛ղ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու նպատակները։

Աստծո օրհնությամբ ու զորությամբ ձեր առջև թող բացվի ամենալուսավոր ճանապարհը դեպի նոր կյանք, ու երբեք չմարի Արցախ վերադառնալու հույսը։

Բարին ընդ ձեզ․․․»,- գրել է Ասկերանի «Բերդ Թերթ»-ը ու հրապարակել լուսանկարները՝ Ասկերանի Է․Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի Վերջին զանգի վերջին արարողությունից․․․

  • Կիսվել: