Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է
Այսօր առավոտյան ժամը 10։40-ի դրությամբ, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ճանապարհահատվածը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձնահոսք է եղել Լծեն-Տաթեւ ճանապարհի 8-րդ կմ-ի վրա, ճանապարհը երկկողմանի փակվել էր ։