կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները.Ղարամյան

Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները.Ղարամյան

Գիշերվան միշտ էլ հաջորդում է ցերեկը, ասել է թե խավարին՝ լույսը, հուսալքությանը՝ խանդավառությունը, պարտությանը՝ հաղթանակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ  Արշավիր Ղարամյանը՝ հավելելով.

«Ցավոք, վերջին տարիներին մենք ապրեցինք «խավարում», հուսալքվեցինք և կորցրինք մեր հաղթանակը, և հիմա նորից ժամանակն է համախմբվելու, ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները»։

  • Կիսվել: