երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ

Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ

Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նորատուս են ժամանել մեծ թվով իրավապահներ:

Ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյուրասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում: Վերջինս մահացել է հիվանդանոցում՝ հրազենից ստացած վիրավորումից գիտակցության չգալով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ դեպքի ժամանակ կրակոցների վայրում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:

  • Կիսվել: