երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր Նորքում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը. Ավինյան (տեսանյութ)

Նոր Նորքում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը. Ավինյան (տեսանյութ)

Նոր Նորքում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաները, մեր գիտական միտքը և առողջ, ապահով ու բարեկեցիկ հանրային միջավայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 
Փոխվարչապետը ներկայացրել է նաև Storaket Architectural Studio-ի պատրաստած տեսանյութը:
 
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ:

  • Կիսվել: