չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նոր մանրամասներ երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Նոր մանրամասներ երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից հրետակոծության արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 1 զինծառայող։ 

Նշենք, որ ավելի վաղ զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի աշխատանքը վերականգնվել էր բժիշկների ինտենսիվ վերակենդանացման միջամտությունների արդյունքում, բարեհաջող ենթարկվել էր համալիր վիրաբուժական միջամտության։ Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

  • Կիսվել: