Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Մարմարիկ գյուղում 2-ամյա տղայի անհետացման հանգամանքներից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Մարմարիկ գյուղում 2-ամյա տղայի անհետացման հանգամանքներից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկու մանկահասակ երեխա 4 ամյա քույրը և 2-ամյա եղբայրը գտնվել են հոր և պապի մոտ, որոնք էլ իրենց հերթին զբաղված են եղել իրենց մեքենան նորոգելով: Հետո աղջիկը վերադարձել է տուն առանց եղբոր:
Երբ ծնողները փորձել են գտնել տղային և չեն կարողացել, զանգել են փրկարարներին։
Վարկածը հետևյալն է՝ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը, դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։
Ուշագրավ է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։
Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ամբողջ գիշեր փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել Աղբյուրակի ջրամբարում՝ հայտնի Ծովինարում։ Այժմ 40-ից ավելի ջրասուզակ փնտրում է երեխային։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները, փրկարարները, երեխայի հարազատները և գյուղացիները։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Աշխատանքները շարունակվում են։