Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ
Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդն իր անունով հաշվառված որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում ներկայացվում է որպես «ամենօրյա կրակոցների և հանցավորության հերթական դրսևորում»։
«Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



