ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Նոր Հաճընում ոչ սթափ վարորդը Kia Forte-ով բախվել է ջրավազանի եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել 3 մեքենաների

Նոր Հաճընում ոչ սթափ վարորդը Kia Forte-ով բախվել է ջրավազանի եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել 3 մեքենաների

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նոր Հաճըն քաղաքի շատրվանների հրապարակում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դերենիկ Մ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և, հայտնվելով մյուս կողմում, բախվել կայանված շտապօգնության և 2 «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
 

  • Կիսվել: